Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները. կա 7 տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 7 տուժած։




Լրահոս