Սպիտակից Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 08։38-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքից դեպի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Օ., ծնված 1949 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 40 մ․), ուղևոր Գ․ Շ․-ն (ծնված 1960 թ.) մահացել է։

Փրկարարները վարորդին և ուղևորներ Վ․ Շ․-ին (ծնված 1957 թ․), Ա․ Դ․-ին (ծնված 1966 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1988 թ․) և Հ․ Ա․-ին (ծնված 1967 թ․) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս գրվել։

Փրկարարները փակել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Գ․ Շ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։




Լրահոս