
Սեպտեմբերի 21-ին, ժամը 18։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել են «Պարզ լիճ» հանգստյան գոտուց դեպի Գոշավանք տանող անտառամիջյան հատվածում:
ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Դ․ Ք․-ին և Ա․ Ա․-ին «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում հայտնաբերել և ուղեկցել են դեպի իրենց ավտոմեքենան։