Հասարակական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին. Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել.

▪️Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված վտանգների և դրանցից ելքերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը արտահայտված է նրա հարցազրույցներում, ուղերձներում, ՀՀԿ-ի հայտարարություններում։

▪️ Վեհափառ Հայրապետի և նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները հնարավորություն են տալիս ստեղծված ծանրագույն վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և կշռադատված լուծումներ առաջարկելու:

▪️Սրան զուգահեռ, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին:

-Տեր-Պետրոսյանը կաթողիկոսի, Քոչարյանի, Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ հանդիպմանը առաջարկել էր համատեղ հայտարարություն տարածել՝ օրհասական պահին Փաշինյանի և գործող իշխանության շուրջ համախմբվելու համար։ Կողմերը չեն համաձայնվել։




Լրահոս