
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 31 տարեկան տղամարդը փորձել է իրեն ցած նետել Կիեւյան կամրջից: Վերջինիս նկատել են ոստիկանները եւ երկար ժամանակ նրա հետ զրույցից հետո կարողացել են կանխել նրա գործողությունը: Ի դեպ, իրավապահները արձանագրել են, որ սա առաջին դեպքը չէ, որ նույն տղամարդը գալիս է կամրջի մոտ եւ փորձում վերջ տալ կյանքին:
Նա մի քանի անգամ նման փորձեր արել է, սակայն ոստիկանները կանխել են:
Ք.Մ.