![](https://armlur.am/wp-content/uploads/2022/10/jarboli_3_225465_1000x625.thumb_.jpeg)
Սերբիան փակում է Կիևում իր դեսպանատունը՝ անվտանգության նկատառումներով, հայտնում է Ուկրաինայում դիվանագիտական առաքելության կայքը:
«Ուկրաինայում Սերբիայի Հանրապետության դեսպանությունն իր անձնակազմի անվտանգության պաշտպանության նպատակով ժամանակավորապես փակվել է», – ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է ներկայացուցչության հրապարակման մեջ:
Նշվում է նաև, որ դեռևս փետրվարի 13-ին Սերբիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ էր տվել լքել Ուկրաինան և հրաժարվել այնտեղ ուղևորություններից: