Հայտնի են ձմեռային զորակոչի օրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձմեռային զորակոչը մեկնարկելու է 2023 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվելու է 2023թ. փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ:

Իսկ 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների համար է իրականացվելու շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Ն.Հ.




Լրահոս