Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտը հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարը դադարեցնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մորդոնտն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, այսպիսով Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության միակ թեկնածուն մնում է երկրի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը:
Ակնկալվում է, որ նա կդառնա Պահպանողական կուսակցության ղեկավարը և կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարը դադարեցնելու մասին հայտարարել էր նաև երկրի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը: