Մոսկվան «անհանգստացած» է Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումներով. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան եռակողմ գագաթնաժողովի, հայտնում է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մոսկվան «անհանգստացած» է Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումներով, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է կիրառել Ուկրաինայում մշակված առճակատման գործիքները։ Արտաքին ուժերի կողմից Մոսկվայի և Երևանի միջև գժտություն առաջացնելու փորձերը հաջողություն չեն ունենա. Ռուսաստանի Դաշնությունը վճռական է ամրապնդելու Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը։
Տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը. Արեւմուտքի լկտի մոտեցումը երեւում է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։
Հաշվի չեն առնվում խնդրի ոչ տարածաշրջանային առանձնահատկությունները, ոչ էլ հատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները ինքնագովազդվելն ու Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է: Եռակողմ զարգացումները յուրացվում են և այլասերվում։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում բնակչության շահերը, անհիմն մեղադրանքներ են շրջանառվում, թե իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները։

Ռուսաստանն էր, որ 2020 թվականի նոյեմբերին դադարեցրեց պատերազմը, խաղաղապահներ ուղարկեց տարածաշրջան և վճռական ներդրում ունեցավ զինված միջադեպերի կարգավորման գործում։ Արտաքին ուժերի՝ խաղաղապահների դուրսբերմանը հասնելու փորձերն ուղղված են տարածաշրջանի ապակայունացմանը, ասվում է հայտարարության մեջ։




Լրահոս