Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սոչի: Նա այնտեղ նախ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա եռակողմ հանդիպում կունենա նաեւ Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը Սոչի է մեկնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ այլ անձանց հետ: Ընդհանուր առմամբ, Փաշինյանի պատվիրակության կազմում 16 հոգի է ընդգրկված, այդ թվում, պաշտոնյաների հետ նրանց աշխատակազմերից ներկայացուցիչներ:
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկված է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը:
Ն.Հ.