Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 2-ի ժամը 12:09-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Արտաշատ-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «MAN» մակնիշի տուրիստական ավտոբուսը (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1962 թ․) և «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1993 թ․)․ տուժածներ չկան:
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: