Ռուսաստանում հարբած երիտասարդն առևանգել է տաքսին՝ 3 ուղևորով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Սվերդլովսկի մարզի Տավդա քաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որն առևանքել է Renault Logan տաքսին՝ երեք ուղևորով, հայտնում է gazeta.ru-ն։

«Logan-ի սեփականատերը բացատրել է, որ աշխատում է տաքսի ծառայությունում և հերթափոխի է եղել: Նա դիսպետչերից զանգ է ստացել պատվերի համար, որից հետո երեք կին նստել են նրա մեքենան։ Երբ մեքենան սկսել է շարժվել, անհայտ տղամարդը բացել է առջևի ուղևորի դուռը և փորձել նստել կնոջ վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այն բանից հետո, երբ տաքսու վարորդը մոտեցել է օրինախախտին, վերջինս հարվածել է նրան, նստել մեքենայի ղեկին ու հեռացել։ Այնուհետև առևանգողը իջեցրել է ուղևորներին և պահանջել վճարել ուղեվարձըր, սակայն մերժում է ստացել։

Տղամարդուն կարողացել են բերման ենթարկել միայն ճանապարհային ոստիկանները։ Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։




Լրահոս