Վթարի պահին Ալեն Սիմոնյանը մեքենայում է եղել․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ shamshyan.com-ը հայտնեց, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի, Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, Nissan-ը նույնպես հաշվառված է ԱԺ հաշվեկշռում։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ պահին մեքենայում է եղել, մեր տեղեկություններով ԱԺ նախագահը վնասվածքներ չի ստացել, նրա հետ ամեն ինչ կարգին է։




Լրահոս