Տեսախցիկը ֆիքսել է Ստամբուլի փողոցում տեղի ունեցած պատահարի պահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախնական տվյալներով՝ Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 38-ը՝ վիրավորվել։ Այս մասին սոցցանցերում հայտնել է նահանգապետ Ալի Երլիկայան։ Նրա խոսքով՝ բոլոր վիրավորներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։

Կիրակի օրը Ստամբուլի հետիոտնային փողոցներից մեկում պայթյուն էր որոտացել: Իսթիքլալ փողոցը սիրված է քաղաքացիների ու զբոսաշրջիկների շրջանում։ Ներկայում տարածքը շրջափակված է, տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ անվտանգության ուժերը տարհանել են պայթյունի վայրի մերձակայքում գտնվող տների բնակիչներին։

Անվտանգության ուժերի հավանական վարկածներից մեկը դիտարկում են ահաբեկչությունը։




Լրահոս