
Նոյեմբերի 14-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 381 դեպք, որից 165-ը արտակարգ, այդ թվում՝ 95 հրդեհի, 1 քարաթափման, 12 ինքնասպանության փորձի դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 138 կենցաղային կանչ. տուժել է 91 մարդ․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:
Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: