
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Վարդենիս բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Կայք բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից և խդնդրում ենք չանհանգստանալ: