Ստեփանավանի ոլորանները և Սատանի կամրջից մինչև Տաթևի վանք տանող ճանապարհահատվածը դեկտեմբերի 8-ին ժամը 09։00-ի դրությամբ կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Ապարանի, Վայքի, Ջերմուկի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Աբովյանի տարածաշրջանի Ողջաբերդ-Գառնի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: