Թուրքիայում քանդվելու է 9 միլիոն շինություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին Վանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո թուրքական իշխանությունները որոշել են արմատական միջոցների դիմել շինարարական ոլորտում։2012-ից սկսած՝ շինարարական ոլորտում աշխատող բոլոր վարպետները պետք է որակավորվեն, օգտագործվող շինանյութն էլ պետք է համապատասխանի ԵՄ-ի չափորոշիչներին։ Այսպիսի հրահանգ է արձակել վարչապետ Էրդողանը։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայում պետք է քանդվի 9 միլիոն շինություն, որոնք գտնվում են ռիսկի տակ։ Նոր շենքերը բավական սեյսմակայուն են լինելու։ Հիշեցնենք, որ տարեկան միջին հաշվով Թուրքիայում գրանցվում է մինչեւ 20,000 երկրաշարժ։ Նախորդ տարի Թուրքիան ցնցվել է 18,875 անգամ։




Լրահոս