Անթալիայում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Անթալիա նահանգի Քումլուջա և Ֆինիքե շրջաններում դեկտեմբերի 11-ի կեսօրից սկսել և անդադար շարունակվում են հորդառատ տեղումներ։ Տեղատարափ անձրևը հեղեղներ է առաջացրել ճանապարհներին։ Փակվել են Քումլուջա-Ֆինիկե ավտոճանապարհը, Քումլուջայի Քեմեր շրջանից դուրս եկող հատվածը, և կտրվել է կապը Ալթընյաքա թաղամասի հետ։

Ermenihaber-ը գրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիներին բարձրախոսներով հորդորում են տանից դուրս չգալ և մնալ անվտանգ վայրերում։

Հորդառատ անձրևի հետևանքով ժամանակ առ ժամանակ հոսանքազրկումներ են լինում։ Հայտարարվել է, որ անվտանգության նկատառումներով վերոնշյալ շրջանների հանրակրթական դպրոցներում դասերը մեկ օրով չեղարկվել են։

Դեպքի վայրում տարվում են վերականգնման աշխատանքներ։




Լրահոս