Այսօր անիմացիայի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է անիմացիայի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել Անիմացիոն ֆիլմերի միջազգային ասոցիացիայի  ֆրանսիական մասնաճյուղի նախաձեռնությամբ 2002-ից՝ առաջին անիմացիոն տեխնոլոգիայի ցուցադրման 100-ամյակի առթիվ: 1982-ին հոկտեմբերի 28-ին Փարիզում նկարիչ եւ գյուտարար Էմիլ Ռեյնոն առաջին անգամ հրապարակավ ցուցադրեց իր նոր սարքը` պրակսինոսկոպը, որը ցույց էր տալիս շարժվող պատկերներ: Հենց այդ թվականն էլ համարվում է անիմացիոն ֆիլմերի դարաշրջանի սկիզբը: Մի շարք երկրներում տոնական արարողությունները սկսվում են նշված օրվանից մի քանի օր առաջ: Այժմ նման միջոցառումներ են ընթանում միաժամանակ աշխարհի 104 երկրներում: Նշենք, որ խորհրդային “Ոզնին մշուշում” մուլտֆիլմը 2003 -ին ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմ: 




Լրահոս