Սերժ Սարգսյանը այցելել է Արագածոտնի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ
Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Նախագահի
մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը մասնակցել է Ապարանի բժշկական
կենտրոնի բացման արարողությանը, ծանոթացել կենտրոնի անհետաձգելի բուժօգնության,
վիրահատական եւ այլ բաժանմունքների պայմաններին, մատուցվող ծառայությունների
որակին:  “Նախագահին ներկայացվել է,
որ կառավարության եւ Համաշխարհային բանկի “Առողջապահական համակարգի
արդիականացում
” վարկային ծրագրերի
շրջանակներում Ապարանի բժշկական կենտրոնում կատարված ներդրումների արդյունքում
վերանորոգվել է երկհարկանի հիմնական մասնաշենքը, ամբողջությամբ հիմնանորոգվել է
բժշկական կենտրոնի պոլիկլինիկական եւ հիվանդանոցային մասերից բաղկացած հիմնական
մասնաշենքն իր տանիքով, ջրամատակարարման, էլեկտրասնուցման, գազամատակարարման եւ
ջեռուցման համակարգերով, կաթսայատնով: Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը
կահավորվել եւ հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով: Նշվել է, որ ծրագրի
շրջանակներում իրականացվել են նաեւ տարաբնույթ խորhրդատվական եւ կրթական բնույթի
աշխատանքներ: Հայաստանի կառավարության եւ ՀԲ-ի կողմից կատարված ընդհանուր
ներդրումները Ապարանի բժշկական կենտրոնում կազմում են 1 միլիարդ 214 միլիոն 602
հազար դրամ (շուրջ 3 միլիոն 248 հազար դոլար): Արագածոտնի մարզ աշխատանքային այցի
շրջանակներում նախագահն այցելել է նաեւ Ապարանի վերանորոգվող մշակույթի կենտրոն,
Սասունիկ համայնքում գտնվող “Արմենիա Վայն

գինու գործարան:




Լրահոս