120 000 բնակչություն, այդ թվում՝ 30 000 երեխա, շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ. Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Արցախը արտաքին աշխարհին և Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով շուրջ 350 հիվանդներ չեն կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ Երևանում: 20 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում, որից 10-ը երեխաներ են:

120 000 բնակչություն, այդ թվում՝ 30 000 երեխա, շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ: 400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ:
Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից, որը պետք է արժանանա միջազգային հանրության կոշտ արձագանքին և կանխարգելիչ քայլերի իրականացմանը»:




Լրահոս