Քիչ առաջ ArmLur.am-ի հետ զրույցում Գերասիմ Վարդանյանը հայտնեց, որ իր բնակարանը մտել են ժամը 7-ին, տարել են կրիչ, որի մեջ եղել է իր թեզի պաշտպանությունը: Ժամը 15:00-ին իրեն կանչել են հարցաքննության Քննչական կոմիտե քրեական վարույթի շրջանակներում:
«Ես հայտարարում եմ, որ միգուցե այսօրվա դեպքերը կապ ունեն Վճռաբեկ դատարանի երեկվա որոշման հետ: Դատախազի տեղակալը բողոքարկել էր իմ կալանքի հարցը, ինչն էլ Վճռաբեկը մերժել էր, եւ ես մնացել եմ ազատության մեջ: Ես այս ամենի տերերին ու տիրոջը ճանաչում եմ, Տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ նրա տերը Ալիևը, ինձ չեն վախեցնի, իմ ընտանիքին չեն վախեցնի, ուղղակի ցավը այն է, որ իր ընկերներին են թիրախավորել, ինչը չի ներվելու: Այս պահին ես Արարատի մարզի դաշնակցության գրասենյակում եմ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան` ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ:
Քնար Մանուկյան