ԱՄՆ-ն՝ երաշտի աղետի առջև․ ԶԼՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան հատվածը, հնարավոր է, երկարատև երաշտի փաստի առջև կանգնի, ինչը ջրային ռեսուրսների վրա բավական լուրջ ազդեցություն կթողնի։ Այս մասին գրում է Newsweek լրատվականը։

Մասնագետների կարծիքով՝ եթե առաջիկա տասնամյակների ընթացքում իրավիճակը չփոխվի ու համընդհանուր անապատացման դեմ քայլեր չձեռնարկվեն, ապա այս իրավիճակն աղետի կհանգեցնի։

«Եվս մեկ կամ երկու տասնամյակ, ու երաշտը ոչ միայն գրունտային ջրերի պակասի, այլ նաև հողերի անապատացման կհանգեցնի, ինչն էլ իր հերթին մեծ ազդեցություն կունենա հասարակական ենթակառուցվածքների աշխատանքի վրա»,- լրատվականի հետ զրույցում ասել է ԱՄՆ Էկոլոգիայի ու էներգիայի Մենեջմենթի ինստիտուտի տնօրեններից մեկը՝ Ջոնոթան Դիսոնը։

Համաձայն U.S. Drought Monitor-ի (Հյուսիսային Ամերիկա երկրագնդում գրանցվող երաշտի մասին հարթակ է- Ս.Վ.) հրապարակած տվյալների՝ Ամերիկայի ցամաքային հատվածի 65 տոկոսն այս պահին արդեն ինչ-որ չափով երաշտի վտանգի առաջ է կանգնած։

Պարբերականը գրում է, որ երաշտից ամենից շատ տուժած նահանգները Յուտան, Օրեգոնը, Նեբրասկան, Կանզասն ու Օկլահոման են։

Սևակ Վարդումյան




Լրահոս