Հայաստանի տարածքում կարգելվի քաղցկեղածին՝ E 128 սննդային հավելում ունեցող ապրանքների վաճառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածքում կարգելվի E 128 սննդային հավելման ներմուծումը, օգտագործումը և կարգելվի այդ հավելումը պարունակող ապրանքների վաճառքը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է արգելված սննդային հավելումների ցանկում ավելացնել Е 128 (կարմիր 2G) սննդային հավելումը: Ի դեպ, կարմիր 2G- ն հաճախ ավելացվում է երշիկեղենին և պահածոներին:

Նշենք, որ այն վտանգավոր է մարդու առողջությանը՝ քաղցկեղածին է, ազդում է նյարդային համակարգի վրա՝ առաջացնում է շարժողականության, հիշողության խանգարումներ, ընդհանուր թուլություն։

Ի դեպ, նշենք, որ սննդամթերքի ստանդարտների եվրոպական գործակալությունը (EFSA) մի շարք ուսումնասիրություններ է անցկացրել պարզելու Е128 (կարմիր 2G) ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կարմիր 2G մոնո-ազո ներկանյութը մետաբոլիզացվել է անիլինի, որը համարվում է գենոտոքսիկ միացություն և այն պոտենցիալ քաղցկեղածին է: Եւ եվրոպական հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ պաշտոնապես արգելվել է սննդամթերքի արտադրության մեջ E128 (Red 2G) սննդային հավելումի օգտագործումը։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2007 թվականից նշված սննդային հավելման ներմուծումը և օգտագործումն արգելվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Ս. Հ.




Լրահոս