
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 6-ից 13-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1049 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 7 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ 10 վարորդ։ 3 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 46-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։