ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն․ ժողովրդագրական ռազմավարությանն առնչվող հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ժողովրդագրական ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական ներկայիս իրավիճակին, առկա ռիսկերին և հնարավորություններին, միգրացիոն հոսքերի կառավարմանը, բնակչության կառուցվածքի փոփոխություններին, ժողովրդագրական ծրագրերին և այլ թեմաների:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն՝ մշակվելիք ռազմավարության նպատակների և թիրախների վերաբերյալ:




Լրահոս