
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 8-ին, ժամը 13:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում երեխան բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Գ. Խ.-ին (ծնված 2010 թ.) իջեցրել են ծառից: