
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում մարտի 10-ի ժամը 11։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում փորձարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Ծառայությունը տեղի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։