ՈՆՑ ԿԱՍԻ ՀԱՐԱԶԱՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլից զրույց ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Պուրտոյանի հետ:
-Պարո՛ն Պուրտոյան, Դուք առաջադրվելո՞ւ եք հաջորդ ԱԺ ընտրություններում:
-Կուսակցությունը ոնց կորոշի:
-Որքան էլ ՀՀԿ-ից պաշտոնական հայտարարությունների մակարդակով ասվի, որ ցուցակների մասին դեռ վաղ է խոսելը, ոչ պաշտոնապես տեղեկություններ կան, որ նախագահը մեծամասնական ցուցակով արդեն զբաղվում է: Մասնավորապես կանչում է մարզային պատասխանատուներին եւ առաջարկում իրեն իրատեսորեն ներկայացնել, թե այն ընտրատարածքներում, որտեղ ավանդաբար երկու հանրապետականներ են առաջադրվում, ով անցնելու իրական հնարավորություններ ունի: Ձեր կարծիքով` ճի՞շտ է անում: Եւ Ձեր պարագայում ի՞նչ կարող եք ասել:
-Դե դա բնակիչները կասեն, նախագահը եթե նախաձեռնում է, ուրեմն մի բան գիտի: Երեւի ճիշտը դա ա: Թող հարցումներ անեն, տեսնեն, ում միավորները, վարկանիշները բարձր կլինեն, թող նա էլ առաջադրվի:
-Նաեւ  երբ սկզբում հայտարարվեց, որ գործարարները չեն լինի, շատերն ասացին, որ իրենք էլ չեն ուզում:  Ասում են, որ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն այդպես էլ ասել է, որ գործարարները չեն լինելու, եւ չեն լինելու անգրագետները: Բայց հետո հայտնի դարձավ, որ այդ արգելքը վերաբերելու է ոչ բոլոր գործարարներին, հիմա ՀՀԿ շարքերում մի  պրոցես  է սկսել, որ բոլորն ուզում են ցույց տալ …
-Ով ա գործարար, ով անգրագետ, հա՞…
-Չէ՛, հակառակը, ինչքան ինտելեկտուալ են, կրթված: Անգամ ասվում է, որ խոստանում են  սրանից հետո ելույթներ ունենալ եւ այլն:  Դուք նման բանի ականատես եղե՞լ եք:
-Չէ՛, չեմ նկատել:  
-Իսկ Ձեզ ինտելեկտուալ համարո՞ւմ եք, ինչ-որ չափով:
-Օրինակ` անինտելեկտուալ մարդը ստեղ ի՞նչ գործ ունի:
-Հա՞, իսկ որ գործարար եք:
-Ես գործարար չեմ, ես նախկինում եմ եղել գործարար: Թող մեկն ապացուցի, որ ես հիմա գործարար եմ:
-Կարծեմ ՀԱԿ-ի ցանկում Ձեր անունն էլ կար: Ինչ-որ օբյեկտներ էին նշված:
-Ես տեղյակ չեմ: Գործարար… իմ ընտանիքի անդամները բոլորը գործարար են, ես չէ:
-Իսկ ի՞նչ եք կարծում` ճի՞շտ կլինի, որ ՀՀԿ-ն վերանայի իր ցուցակը` փոխելով անձանց:
-Ձեր հարցին չեմ կարող պատասխանել, դա նախագահի ու կուսակցության որոշումն է:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս