ՍՈՆԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սոնա Շահգելդյանը պատրաստ է մեկնել Բաքու եւ մասնակցել «Եվրատեսիլ-2012» մրցույթին: «Ճիշտ է` ռիսկը շատ է, բայց ուժեղ մարդկանց համար արգելքները հաղթահարելի են: Ինձ շատ են առաջարկել մասնակցել «Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլին, բայց չեմ համաձայնել, քանի որ ամեն ինչ որոշվում էր շատ ավելի շուտ»,-ասել է երգչուհին եւ հավելել, որ կմասնակցի «Եվրատեսիլ»-ին, եթե նախապես համոզված լինի, որ ինքն է ներկայացնելու Հայաստանը:




Լրահոս