
Մայիսի 1-ին, ժամը 15։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր։
Այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լենուղի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։54-ին, մարվել՝ 16։40-ին։ Այրվել է մոտ 100 հակ կուտակած անասնակեր: