
Մայիսի 3-ին՝ ժամը 21։51-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Դիլիջան քաղաքի «Էկո Կայան Դիլիջան» հյուրանոց տանող ավտոճանապարհի հենապատը փլուզվել է․ ճանապարհը երկկողմանի փակ է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։