ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին սերնդի էլեկտրական BMW IX-ն արդեն Երևանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի է ունեցել 2023 թվականի արտադության, պրեմիում որակի BMW IX էլեկտրական մեքենայի շնորհանդեսը։ Մեքենան Հայաստանում է՝ տարածաշրջանում BMW-ի պաշտոնական ներկայացուցիչ «Եվրոմոթորս» ընկերության շնորհիվ։

Էլեկտրական շարժիչով, համակցված տեխնոլոգիաներով BMW IX –ը տպավորիչ դիզայն ունի։ Այն ստեղծվել է բնապահպանական չափորոշիչներով։

«Էլեկտրական մեքենաներ շատ կան, բայց BMW-ն միայն էլեկտրական ավտոմեքենա չէ, որ ներկայացնում է։ Այս մեքենան «կենսոլորտային ընկեր» է։ Օրինակ՝ ավտոմեքենայի նստատեղերը ձիթենու տերևներից են պատրաստված։ Մեքենան հատուկ տեխնոլոգիա ունի։

Հայաստանում BMW-ի սիրահարներին խոստանում ենք մինչև տարեվերջ բոլոր մոտորային տարբերակներն ունենալ»,- շնորհանդեսի ժամանակ ասել է «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Դանագյոզյանը՝ հավելելով՝ Գագիկ Ծառուկյանն իր միջազգային կապերի շնորհիվ արագացնում է այդ պրոցեսը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում




Լրահոս