Բրյանսկի շրջանում Սու-34 է կործանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյանսկի շրջանում այսօր՝ մայիսի 13-ին, Սու-34 է կործանվել։ Այս մասին, ըստ tass.ru-ի, հայտնել են Ռուսաստանի արտակարգ ծառայությունները:

«Սու-34»-ը կործանվել է ուկրաինական սահմանի մոտ, ինքնաթիռում գտնվողների ճակատագիրը պարզվում է»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով, վթարի հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ Բրյանսկի շրջանում «Մի-8» ուղղաթիռ էր կործանվել։ Անձնակազմի երկու անդամները զոհվել էին։




Լրահոս