
Մայիսի 19-ին, ժամը 23:43-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Զեդեա գյուղի գերեզմանատան մոտակայքում․ տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները Զեդեա գյուղի սկզբնամասում՝ գերեզմանատան մոտակայքում, հայտնաբերել են Հ․ Հ․-ին (ծնված 1984 թ․)․ վերջինս տեղափոխվել է Վայքի ոստիկանության բաժին։