
Մայիսի 28-ին, ժամը 15:25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Երևան-Սևան ավտոճանապարհից «Սևան» ՔԿՀ տանող գրունտային ճանապարհին բեռնատարը (քարով բարձված) արգելափակվել է փոսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն․ Գ․) դուրս են բերել արգելափակումից: