Իլհամ Ալիևը ևս Մոլդովայում է. ինչ հանդիպումներ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ ԻԼհամ Ալիևն արդեն Մոլդովայի մայրքաղաք Քիշնևում է։ Քիշնև է մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քիշնևում Ալիևը հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուի հետ։

Այնուհետև հանդիպել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանի հետ։

Հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը։ 47 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հրավիրված են մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի այս երկրորդ հանդիպմանը: Հրավիրված են նաև Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահն ու Եվրախորհրդարանի նախագահը։

Նախատեսվում է նաև հնգակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Միջնորդի գլխավոր դերակատարը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն է




Լրահոս