Մենք պետք է իմանանք մեր գործը. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է «իր գործն ավարտին հասցնի», քանի որ նա «այլընտրանք չունի»։

«Մենք պետք է իմանանք մեր գործը, անենք մեր գործը և հասցնենք այդ գործն ավարտին։ Մենք այլընտրանք չունենք»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում։

Այն հարցին, թե ինչպես անել այդ գործը, երբ Ուկրաինան ուժեղանում է արևմտյան սպառազինության հաշվին, մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների մատակարարումները կհանգեցնեն «լարվածության ահագնացման պարույրի հերթական գալարին»։ «Սա ավելորդ անգամ, հավանաբար, պարտավորեցնում է մեզ առավել հավաքված, առավել ուժեղ, առավել մոբիլիզացված լինել։ Շարունակել սկսած գործը»,- ամփոփել է Դմիտրի Պեսկովը։




Լրահոս