Մենք չենք փորձում որևէ բան պարտադրել. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքներ ենք տանում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, մեր երկրների ղեկավարների հայտարարությունների հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝  ճեպազրույցի ժամանակ։

«Մենք եռակողմ պայմանավորվածությունների համալիրը համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար։ Այս աշխատանքն ունի իր հետքերը, բանակցային գործընթացի դինամիկան, ձևաչափերը և լրացուցիչ գործիքները։ Մենք չենք փորձում որևէ բան պարտադրել, մենք գնում ենք ըստ նախատեսված պլանի»,- հայտարարել Է Զախարովան։




Լրահոս