Ադրբեջանն ընդամենը փորձում է հակադարձել Ֆրանսիային, որն ի պատիվ իրեն, պաշտպանում է հայերին․ Ֆրանսիայի ՆԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Ներքին գործերի և Անդրծովյան տարածքների հարցերով նախարար Ժերալդ Դարմանեն ելույթ է ունեցել ու անդրադարձել Ադրբեջանի վարած քաղաքականությանը։

«Ադրբեջանը փորձում է օգտագործել Նոր Կալեդոնիայի հարցը՝ ոչ ի պաշտպանություն այս կամ այն ժողովրդի և ոչ էլ հանուն ժողովրդավարական սկզբունքների: Դրա համար, նախևառաջ, հարկավոր է, որ Արդրբեջանն ինքը ժողովրդավարական սկզբունքների կրող լինի, ինչը մեզ համար ամենևին ակնհայտ չէ: Այս կերպ, Ադրբեջանն ընդամենը փորձում է հակադարձել Ֆրանսիային, որն ի պատիվ իրեն, պաշտպանում է հայերին»:




Լրահոս