«Լույսեր» բնակելի շենքերի բակում օձերն ու կարիճները վխտում են. բնակիչներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տևական ժամանակ է` բողոքներ է ստանում Լենինգրանդյան փողոցի նորակառույց համալիրի բնակիչներից: Նշենք, որ այդ նորակառույցի «հեղինակը» «Լույսեր» բնակելի համալիրն է, որի կառուցած շենքերի բակերում օձեր ու կարիճներ են վխտում: Մեզ զանգահարած բնակիչները հայտարարեցին, որ իրենք չեն կարողանում անգամ իրենց երեխաներին բակ իջեցնել, քանի որ օր օրի վիճակն ավելի է վատանում ու այդտեղ բնակվելը դառնում է շատ վտանգավոր: Մեր զրուցակիցները նշեցին նաև, որ խայտառակ փոշի է ողջ բնակելի տարածքում ու արդեն մի քանի տարի է այդ հարցը չի լուծվում:

Armlur.am-ը փորձեց կապ հաստատել «Լույսեր» բնակելի համալիրի տնօրինության հետ` պարզելու համար, թե ինչու բնակիչների բարձրացրած հարցերին լուծում չեն տալիս: Մեր հեռախոսազանգին պատասխանեց ինչ որ աշխատակից` Հրանուշ անվամբ, որը հայտարարեց, թե իրենք նման խնդիրների հետ չեն առընչվել՝ հորդորելով գրավոր դիմել իրենց:

Ստացվում է, որ այս համալիրի ղեկավարությունը զբաղված է միայն իր բիզնես գործունեությամբ ու իրենց չի հետաքրքրում բնակիչների համար օրհասական դարձած հարցերը: Հուսանք՝ համալիրի տնօրինությունը «ուշքի կգա» ու կկարողանա լուծել բնակիչներին հուզող հարցերը, թե՞ չէ բնակիչները կսկսեն «արտագաղթել» նորաստեղծ շենքերից:




Լրահոս