Armenian text to speach

Նոր ահազանգներ Հայստանում չգրանցված դեղերի վաճառքի մասին. ինչ հետևեց «Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորեին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարկել էր լրագրողական հետաքննություն Հայստանում չգրանցված դեղերի շրջանառության մասին։
Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ ընտրանքային երկու դեղամիջոցներ ՕՏՈՖԱԳԸ-ը և ՖԵՐԻՆՋԵԿՏԸ-ը վաճառվում են մի շարք հայկական դեղատներում հանդիսանալով չգրանցված դեղամիջոցներ։ Հրապարակումը ուշադրություն էր հրավիրել Հայստանում չգրանցված դեղերի վաճառքի խնդրին և վկայակոչել պատասխանատուներին։ Այն բավականին մեծ արձագանք ստացավ համացանցում կարճ ժամանակ անց։

Ֆեյսբուքյան օգտատերերից Սեդա Աղբալյանը «Ժողովրդի» հրապարակումը կարդալուց հետո կիսվել էր չգրանցված դեղերի հետ իր ունեցած անձնական փորձով, որը թույլ է տալիս արձանագրել, որ այս խնդիրը ավելի լուրջ է և տարածված, քան կարելի էր ենթադրել։
Մասնավորապես Սեդա Աղբալյանը գրում է, որ երկաթի պակասը արագ լրացնելու համար ձեռք էր բերել և որոշ ժամանակ ընդունել մեր հետաքննության մեջ մատնանշված ՖԵՐԻՆՋԵԿՏ դեղամիջոցի թուրքական տարբերակը ԻՆՖԵՐՋԵԿՏ-ը։ Սակայն դեղամիջոցը օգտագործելուց կարճ ժամանակ անց կողմնակի ազդեցություններ էր ունեցել,իսկ ութ շաբաթ անց հանձնած հետազոտությունների արդյունքները ցույց էին տվել, որ երկաթի ցուցանիշը ոչ թե բարելավվել, այլ ավելի էր նվազել։ Կասկածներ ունենալով դեղամիջոցի որակի և ծագման վերաբերյալ՝ նա փորձել էր այն գտնել ՀՀ-ում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում, սակայն չէր հայտնաբերել։ Դեղերի փորձագիտական կենտրոնից հաստատել էին, որ դեղամիջոցը գրանցված չէ, իսկ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ դրա ներմուծման հատուկ թույլտվություն նույնպես չի տրամադրվել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը դիմել էր նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ խնդրելով պարզել դեղամիջոցի ներմուծման օրինականությունն ու իսկությունը։ Սակայն դիմումից շուրջ երկու ամիս անց, չնայած էլեկտրոնային համակարգում դրա կարգավիճակը նշված էր որպես ավարտված, որևէ պաշտոնական պատասխան չէր ստացել։ Աղբալյանը հրապարակման մեջ ընդգծում է, որ չի պնդում՝ իր ձեռք բերած դեղամիջոցը կեղծված է եղել, սակայն պետական մարմինների լռությունն ու չգրանցված դեղերի վաճառքի նկատմամբ վերահսկողության հարցը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։

Սեդա Աղբալյանի հրապարակման մեկանբանություններում նրան են միանում նաև այլ քաղաքացիներ։ Նարանցից մեկը նշում է, որ չգրանցված դեղերի վաճառքը հաճախ կատարվում է միայն կանխիկ տարբերակով։ Նա պատմում է նաև մի դեպքի մասին, երբ բուժառուն մոտ 600 հազար դրամով ձեռք էր բերել հակաքաղցկեղային դեղամիջոց, որը, իր խոսքով, կեղծ էր եղել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բժիշկը հրաժարվել էր այն օգտագործել բուժման ընթացքում։ Մեկնաբանողը մտահոգություն է հայտնում նաև դեղերի տեղափոխման և պահպանման պայմանների վերաբերյալ՝ նշելով, որ որոշ դեղամիջոցներ կարող են Հայաստան ներմուծվել առանց պահանջվող ջերմաստիճանային ռեժիմի պահպանման։

Մեկ այլ օգտատեր ուշադրություն է հրավիրում դեղերի գովազդի և վաճառքի վերահսկողության խնդրին։ Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ դեղատոմսով բաց թողնվող դեղամիջոցները գովազդում և վաճառում են բժշկության ու դեղագիտության հետ կապ չունեցող անձինք։ Նա օրինակ է բերում սառնարանային պայմաններում պահպանման ենթակա դեղամիջոցի գովազդը՝ արևի ուղիղ ճառագայթների տակ, առանց համապատասխան սառեցման միջոցների։

Մեկ այլ օգտատերեր ևս ուշադրություն է հրավիրում հակաքաղցկեղային դեղերի հնարավոր կեղծման հարցը։ Քաղաքացին պնդում է, որ հատկապես 100 հազար դրամը գերազանցող թանկարժեք դեղամիջոցների կեղծման դեպքերը լայն տարածում ունեն, ինչի հետևանքով բուժառուները մեծ գումարներ են ծախսում՝ առանց ակնկալվող բուժական արդյունքի։

Ստացվում է, որ դեղերի գրանցումով և անվտանգությամբ զգաղվող, այս խնդրի համար պատասխանատու մարմինները չեն բացառում խնդրի առկայությունը, ավելին չեն էլ փորձում որևէ միջոցներ ձեռնարկել այն լուծելու համար։ Իսկ քաղաքացիները շարունակում են գնել չգրանցված և, հավանաբար, չստուգված, երբեմն էլ կեղծ դեղերը, և սպասելի արդյունքը ստանալու փոխարեն` բախվում են անհայտ կողմնակի ազդեցությունների և ավելի շատ առողջական խնդիրների։

Աննա Հանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս