Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մի՛ կործանեք երեխուս». դատապարտյալի մայրը ահազանգում է. պայմանական վաղաժամկետ ազատ արձակումն ու արհեստական խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Համեստ Գյուլամիրյանը խնդրելով իրեն օգնել, որդուն  պայամանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցում:

Ըստ քաղաքացու՝ որդին ամեն ինչ անում, և արել է, որ քրեակատարողական հիմնարկը դրական եզրակացություն տա եւ նա պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի, սակայն դատական համակարգը եւ պրոբացիոն ծառայությունը խնդիրներ են ստեղծում ու որդին չգիտի ինչ անի, որ կյանքը չկորածնվի:

Ալբերտ Մարատի Գյուլամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտելով «թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» 26.12.2002թ.-ին ընդունված ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 27.06.2018թ.-ի ընդունված թիվ 707-Ն որոշման պահանջները , իրացնլու նպտակով դեռևս չպարզված հանգամանքներում , անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել առանձնապես խոշոր չափերով ՝ թմրամիջոց , որոնք հայտնաբերվել են 2023թ. մարտի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում վերջինիս անձնական խուզարկությամբ: Ալբերտ Մարատի Գյուլամիրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս