ՍԻԼՎԻ ԲԱՐԿՈՎԱՆ ԽՈՍԵԼ Է ՈՐԴՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Սիլվի Բարկովան, որն ամուսնությունից հետո բնակություն է հաստատել Հնդկաստանի Մումբայ քաղաքում, որդու՝ լույս աշխարհ գալուց հետո իր երկրպագուներին է ներկայացրել ընտանեկան առաջին ֆոտոշարքը: Դերասանուհին լուսանկարներին կից կատարել է հուզիչ գրառում. «Ես քեզ կյանք տվեցի: Ես քեզ տանում էի այտուցված ոտքերով եւ այրոցով, ես պետք է առողջ սնվեի, որ դու շուտ մեծանաս եւ ուժեղ լինես: Մի վայրկյան ծիծաղում էի, իսկ հաջորդ անգամ լաց լինում եւ օրը 50 անգամ անհանգիստ քնով վազում էի զուգարան, մինչեւ դու պատրաստ լինեիր աշխարհ գալ, քանի որ ես քո տունն էի, իսկ հետո ժամանակը կանգ առավ, երբ քեզ դրեցին իմ գրկում, եւ ես բռնեցի քո փոքրիկ մարմինը եւ կերակրեցի քեզ, մինչեւ դու մի փոքր ժպտացիր եւ քնեցիր իմ կրծքին…: Այսպիսով, իմ միտքն ու սիրտը պտտվում են ձեր շուրջը, եւ միշտ կլինեն»։ Հիշեցնենք, որ Սիլվիի ամուսինն ազգությամբ հնդիկ է:

 

Ամուսնությունից հետո զույգն ապրում է Հնդկաստանում: Դերասանուհին, ավելի վաղ մեզ հետ զրույցում անդրադառնալով Հնդկաստանում ապրելուն եւ զբաղվածությանը, նշել էր. «Զբաղված եմ ընտանեկան կյանքը վայելելով, երբեմն՝ որպես ֆոտոմոդել հանդես գալով: Դժվարություններ, անխոս, եղել են, բայց դրանք հեշտ հաղթահարելի են եղել։ Ամուսինս, եթե անկեղծ, հայկական մենթալիտետ ունի։ Ես բացարձակ չեմ զգում, որ ամուսնացել եմ օտարերկրացու հետ: Ես միայն ֆիզիկապես եմ բացակայում երկրից։ Շատ եմ նեղսրտում, որ մենք կորցնելուց հետո ենք գնահատում, որ մենք միայն շատ վատ էքստրիմի ժամանակ ենք միախմբվում, որ մենք էդպես էլ չունեցանք երկիրն ու իր ազգին սիրող առաջնորդ, եւ այս դժվարին պահին նորից թանկացումներ են սկսել… Ու շատ-շատ նմանատիպ տխուր, ես կասեի՝ ողբերգական բաներ: Հավատք ունեմ, որ չենք կորցնի մեր անկախությունը, որ Հայաստանը «կա»-ից չի վերածվի «կար»-ի, ու եթե ոչ բոլորս, ապա մեծամասնությունը կվերադառնա մշտական բնակության մեր լեռնոտ, հրաշք երկիր»։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

 

ՑՈՒՑԱԴՐՎԵՑ «ՎԵՐՋԻՆ ԾԱՂՐԱԾՈՒՆ» ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մայիսի 21-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկայացրեց ժամանակակից դրամատուրգ Սամվել Խալաթյանի «Վերջին ծաղրածուն» բեմադրությունը: Բեմադրության հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն է, որն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր՝ Սամվել Խալաթյանի «Վերջին ծաղրածուն» պիեսը գրվել է քսան տարի առաջ:

 

Ղազանչյանը վաղուց է ցանկացել բեմադրել այն, ժամանակ առ ժամանակ անդրադարձել է այդ ստեղծագործությանը, սակայն ամեն անգամ ինչ-որ հանգամանք խանգարել է: «Սամվել Խալաթյանը գրել է, որ պիեսի գործողությունները կատարվում են բոլոր ժամանակներում: Իրոք այդպես է: Այս ստեղծագործությունը կարող է բոլոր ժամանակներում արդիական լինել, որովհետեւ բոլոր ժամանակներում կա իշխանության եւ նրանց զուգահեռ քայլող ծաղրածուների խնդիրը: Ծաղրածու ասելով՝ մտածում ենք կոմիկի մասին, սակայն այստեղ ծաղրածուն լուրջ կերպար է»,-ընդգծել էր Ղազանչյանը: Հակոբ Ղազանչյանը երբեք կոնկրետ ժամանակաշրջանի կամ կոնկրետ մարդկանց մասին չի բեմադրում, անում է այն, ինչն արդիական ու հավերժական է համարում: «Ինձ համար բեմադրական միջոցները՝ լինի էկրան, պար եւ այլն, ինքնանպատակ չեն: Եթե ստացվում է, եթե կա անհրաժեշտություն, ու դրանով ավելի կհարստանա ներկայացումը կամ տվյալ տեսարանը, դիմում եմ տարբեր լուծումների»,-շեշտել էր ռեժիսորը:

Ներկայացման երաժշտությունը գրել է Վահե Հայրապետյանը: Մեկ գործողությամբ տրագիկոմեդիայում զբաղված են ՀՀ վաստակավոր արտիստներ Արթուր Կարապետյանը, Սաթիկ Հախնազարյանը, դերասաններ Հայկ Մնացականյանը, Թեհմինա Աբրահամյանը, Հարութ Բադիրյանն ու Միքայել Մաշուրյանը:

 

 

 

 

ԱՌԱՋԱՐԿ՝ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ»-ԻՑ

«Կոնվերս բանկ»-ը փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար հանդես է գալիս հատուկ առաջարկով եւ հայտարարում է խրախուսման արշավ՝ C-POS հավելվածից օգտվողներին առաջարկելով նոր հնարավորություններ, ավելի շահավետ դարձնելով անկանխիկ վճարումների ընդունման այդ գործիքի կիրառումը:

Մասնավորապես, տնտեսվարողները մինչեւ 15.07.2023թ. Android հեռախոսներում ներբեռնելով եւ բանկի հետ պայմանագրի կնքումից հետո ակտիվացնելով C-POS-ը՝

– մինչեւ հուլիսի 31-ը կկարողանան անկանխիկ վճարումներ ընդունել 0% միջնորդավճարով (ուշադրություն՝ գործում է սահմանափակում),

– ըստ ցանկության կստանան Visa Business քարտ՝ 0% տարեկան սպասարկման վճարով քարտի գործողության ողջ ընթացքում:

Մանրամասների համար զանգահարել 010-511-211 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

 

 

ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՊԱՂՊԱՂԱԿԸ

Պաղպաղակի ճապոնական Cellato ապրանքանիշը «Գինեսի» համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վաճառելով իր «Բյակույա» կոչվող առաջատար ուտեստի յուրաքանչյուր բաժինը 873,400 իենով (մոտ 6,696 դոլար):

Հատուկ աղանդերը պատրաստվում է մի շարք հազվագյուտ բաղադրիչներից, այդ թվում՝ ուտելի ոսկու կտորներից, սպիտակ տրյուֆելից եւ բնական պանիրներից: Տրյուֆելն աճեցվում է Ալբայում եւ արժե 15,192 դոլար/կգ, այլ հատուկ բաղադրիչները ներառում են Margiano Reggiano պանիրը եւ ճապոնական սակե ըմպելիքի կողմնակի բաղադրիչը: 1,5 տարվա ընթացքում Օսակայի RiVi fusion ռեստորանի խոհարարը, որը վերահսկում էր նախագծի զարգացումը, խառնում էր եվրոպական եւ ճապոնական բաղադրիչները այս նուրբ համը ստեղծելու համար: Ապագայում Cellato-ն հույս ունի ավելի շատ ապրանքներ թողարկել այլ համակցություններով՝ օգտագործելով այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են շամպայնը եւ խավիարը:

Այցելեք «Գինեսի» ռեկորդների գրքում Cellato-ի պրոֆիլը, որտեղ կգտեք ստորեւ բերված օրինակների տեսանյութը:

 

 

 

 

 

ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության որակավորման փուլի կիսաեզրափակիչ։

Աշխարհի 134-րդ ռակետը քառորդ եզրափակչում մրցեց 200-րդ ռակետ ռուսաստանցի Դարյա Աստախովայի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 13 րոպե։ Կիսաեզրափակչում 20-ամյա Էլինա Ավանեսյանը կմրցի իսպանացի Լեյրե Ռոմերո-Գարմազի եւ հոլանդացի Լեսլի Կերկխովեի դիմակայության հաղթողի հետ։




Լրահոս