Կյանքին վերջ տալու փորձ Արթիկի բանտում. կալանավորները 25 օր հացադուլի մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ շուրջ 25 օր «Արթիկ» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող կալանավոր Անդրանիկ Սարգսյանը ինքնավնասման է գնացել: Վերջինիս պաշտպան Յուրա Ավայանը հայտնել է, որ կալանավորներ Դավիթ Հովսեփյանը եւ Անդրանիկ Սարգսյանը հացադուլի մեջ են։

Նրանք մեղադրվում են ավազակային հարձակում կատարելու մեջ, այն պարագայում երբ որևէ ուղղակի ապացույց առկա չէ։ Սույն գործը 2022թ. հունիսից գտնվում է դատարանում. արդեն 3 դատավոր է փոխվել, իսկ դատական նիստերը անընդհատ հետաձգվում են: Մայիսի 18-ին ի վերջո դատական նիստը կայացավ, սակայն դատավոր Սաթենիկ Անդրեասյանը մերժեց այլընտրանքային խափանման միջոցի միջնորդությունը, այն պարագայում երբ դատական նիստերը կայանում են լավագույն դեպքում 6 ամիսը մեկ. Անդրանիկ Սարգսյանը և Դավիթ Հովսեփյանը խնամքին ունեն անձինք, Անդրանիկ Սարգսյանը ունի նաև հաշմանդամության կարգ, իսկ Դավիթ Հովսեփյանը կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին ամենաթեժ հատվածներում։

Պաշտպանի խոսքով՝ քանի որ կալանքի տակ պահելու հիմքերը առկա չեն, գործով ապացույցներ առկա չեն, իսկ Շիրակի մարզի դատախազ Եդիգարյանը ունի տրամադրվածություն, անձինք հայտարարաել են հացադուլ և պահանջում են, որպեսզի մեղադրող դատախազը փոխվի և իրենց խափանման միջոց կալանքը փոխվի այլնտրանքային խափանման միջոցով՝ խնամքի տակ գտնվող անձանց հոգ տանելու նպատակով։ Ըստ պաշտպանի՝ Անդրանիկն այսօր գիշեր ինքնավնասման է գնացել, ներկա պահին նրանց վիճակը վատ է, ճնշումները շատ ցածր են, անհրաժեշտության դեպքում նրանց պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Քնար Մանուկյան




Լրահոս