
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններն և կուսակցությունների դաշինքները Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն կստանան։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ խոսքը վերաբերում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։
Այսպիսով, աջակցություն կստանա չորս ուժ՝ ՔՊ, «Հանրապետություն» կուսակցություն, ԲՀԿ և «Հայաստան» դաշինք։ Ամենաշատ գումարը տարեկան ստանալու է ՔՊ-ն՝ 520 մլն 733 հազար դրամ։
Ն․Հ․