ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Վաղ առավոտյան «Ժողովուրդ» օրաթերթի տեսախացիկը ֆիքսել է Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի հատվածում, աղբի կույտ: Դա այն հատվածում է, որտեղով անցնում են զբոսաշրջիկներ: Թե այսքանից հետո ինչ պատկերացում կկազմեն մեր քաղաքային իշխանությունների եւ քաղաքի մասին, դժվար է ասել:

Նկատենք, որ նման պատկեր կարող ենք հանդիպել օրվա տարբեր ժամերի Երեւանի փողոցներում:

 

 

 

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՐՑ. Մեր ընտանեկան բժիշկը հրաժարվել է հաշվառել հիվանդին: Դրա իրավունքն ունի՞:

Անի Հովակիմյան  (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ԱԱՊ բժիշկը չի գրանցում իրեն ընտրած եւ գրանցվելու նպատակով դիմող բնակչին, եթե`

1) լրացել է ԱԱՊ բժշկի կողմից սպասարկվող բնակիչների առավելագույն թույլատրելի թվաքանակները,

2) բնակչի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին:

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱԱՊ բժիշկը նեւ իրավունք ունի իրեն ընտրած եւ գրանցվելու նպատակով դիմած բնակչին չգրանցելու, եթե ԱԱՊ հաստատության եւ բնակչի մշտական բնակության վայրի միջեւ եղած հեռավորության պատճառով ԱԱՊ բժիշկը չի կարող մատուցել բժշկական օգնության հետեւյալ ծառայությունները՝ տնային այցելություններ եւ հակահամաճարակային հսկողություն:

Հիմք` 30.03.2006թ. ՀՀ Կառավարության թիվ 420-Ն որոշում:

 

 

 

ՖԻՆԱՆՍՆԵՐ

ՀԱՐՑ. Ուսանող եմ: Ի՞նչ պայմաններով կարող եմ ստանալ ուսանողական վարկ:

Հայկ Այվազյան (19 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ծրագրի շրջանակում ուսանողներին վարկեր են տրամադրվում 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից 2 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ մեկ տարվա ընթացքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների դեպքում սուբսիդավորումը կկազմի 3 տոկոս: Վարկերը տրամադրվում են 10 տարի մարման ժամկետով` սահմանելով արտոնյալ ժամկետ՝ ուսումնառության ընթացքում առավելագույնը 4 տարվա համար, ինչը նշանակում է, որ այս ընթացքում մայր գումարի մարում տեղի չի ունենում, վճարվում են միայն տոկոսադրույքները: Յուրաքանչյուր ուսանողի հաշվով նախատեսված է առավելագույնը 1.800.000 դրամ` առավելագույնը 4 մասնաբաժնով, սակայն ոչ ավելի, քան 450 հազար դրամը՝ կախված յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված ուսման վարձավճարի չափից:

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն:

 

 




Լրահոս