Էլեկտրոնային դեղատոմսով հակաբիոտիկների նշանակումը դժվարություններ է առաջացնում. բնակիչների արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրոնային դեղատոմսով հակաբիոտիկների նշանակման համակարգն արդեն գործում է: Ամիսներ առաջ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հայտնել էր, որ կսահմանվի որոշ դեղերի էլեկտրոնային տարբերակով դուրսգրման պարտադիր պահանջ: Ցուցակում առաջնահերթությունը տրվել էր հակաբիոտիկներին:

Նրա շեշտադրմամբ՝ հակաբիոտիկների բաց շրջանառությունը վնասում է քաղաքացիների առողջությանը, իսկ էլեկտրոնային տարբերակով  շրջանառությունը վերահսկելը կլինի ավելի հեշտ, ու կբերի վերահսկողության մակարդակի բարձրացման:

Ներդրվող ծրագրի համաձայն՝ եթե էլեկտրոնային տարբերակով հակաբիոտիկի դեղատոմս չլինի, դեղատունն իրավունք չի ունենա վաճառել:

Առաջին հայացքից այս դրական փոփոխությունը իրականում  բնակիչների համար առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Բնակչության զգալի մասը, ովքեր գրեթե մշտական առնչություն ունեն դեղամիջոցների հետ, բողոքում են  այս փոփոխությունից, նշելով, որ այսպես ավելի է դժվարացնելու իրենց առօրյան:

Պարզ է, որ մեծահասակները և առհասարակ, բնակչության մի զգալի մասը,  դժվարանում են օգտվել էլեկտրոնային տարբերակով ցանկացած գնում կատարելիս, ավելին՝ նրանց բացարձակ անհասանելի ու անհասկանալի են ինտերնետային հարթակները:

Բնակիչներից մեկի խոսքով,  այս կերպ դեղատներից օգտվելը իր համար դառնում է իրական փորձություն, այն դեպքում, երբ շատ հաճախ հենց ինքն էր  իր համար անհրաժեշտ դեղամիջոցները գնում: Իսկ փոփոխությունից հետո, հազիվ թե կարողանա օգտվել, ստիպված է ուրիշներին խնդրել իր փոխարեն գնել:

Մաշա Մելքոնյան




Լրահոս