ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վեոլիա ջուր»-ը վտանգում է քաղաքացիների կյանքը. Էրեբունու բնակիչները վրդովված են՝ ջուրը խմելու ենթակա չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի վարչական շրջանի բնակիչներն արդեն օրեր շարունակ ահազանգում են, որ իրենց ջուրը խմելու ենթակա չէ: Բնակիչները նշում են, որ ջրի որակը, համը հոտը բոլորովին փոխվել է, և ստիպված են ամեն օր խմելու համար ջուր գնել:

ArmLur.am-ն ահազանգի հետքերով գնացել է Էրեբունի վարչական շրջան և հանդիպել բնակիչների հետ, որտեղ նրանք մեզ պատմել են ամբողջ եղելությունը:

Արդեն օրեր շարունակ մենք փորձում ենք կապ հաստատել «Վեոլիա ջուր» ընկերոթյան հետ հասկանալու համար, թե ինչու է վարչական շրջանում նման իրավիճակ, սակայն վերջիններս մեր զանգերին չեն պատասխանում, և չեն արձագանքում բնակիչների ահազանգերին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս